Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
02.09.2016 | 19:16

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

ՀՀ Նախագահը Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ է դրել ազատամարտի նահատակների և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ